ԱՊՀ–ում հարցման համաձայն` 2023–ն ամենահաջողն են համարում ադրբեջանցիները, ամենավատը՝ հայերը

ԱՊՀ–ում հարցման համաձայն` 2023–ն ամենահաջողն են համարում ադրբեջանցիները, ամենավատը՝ հայերը

PanARMENIAN.Net - ՌԴ–ում ներկայացրել են «ՍԱԵԱՍ «Ֆոկուսի»–ի մեծ ամանորյա հետազոտության արդյունքները, որն անցկացվել է հետխորհրդային երկրների մեծ մասում։ Հարցման մասնակիցները գնահատել են, թե որքան հաջող էր 2023–ն իրենց երկրի համար։

2023–ին ամենաերջանիկները եղել են ադրբեջանցիները՝ ավելի քան 70%-ը հաջող է գնահատել տարին իր երկրի համար։ Ադրբեջանցիներին հաջորդում են բելառուսները՝ ավելի քան 60% և ղրղզները՝ 64%։

Նշվում է, որ ամենաքիչը տարին ուրախացրել է հայերին՝ 60%-ից ավելին անհաջող է գնահատել տարին իր երկրի համար։

2023–ն անհաջող են համարել նաև մոլդովացիները՝ 55%, և վրացիները՝ 42%, թեև 2023–ին Վրաստանը ԵՄ թեկնածության կարգավիճակ է ստացել։

Հարցումն անցկացվել է հեռախոսով՝ 2023–ի դեկտեմբերի 1–ից 2024–ի հունվարի 26–ը։ Հայաստանում հարցմանը մասնակցել է 897 մարդ, Ադրբեջանում՝ 1158, Մոլդովայում՝817, Ղազախստանում՝ 1224, Ղրղզստանում՝1172, Ուզբեկստանում՝ 1340, Տաջիկստանում՝ 852, Վրաստանում՝ 946, Բելառուսում՝ 1180։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---