Երևանում 400 թեքահարթակ կկառուցվի

Երևանում 400 թեքահարթակ կկառուցվի

PanARMENIAN.Net - Քաղաքապետ Տիգրան Ավինյանը քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ հայտնել է, որ Երևանում 400 թեքահարթակ կկառուցվի։

Նա նշել է, որ հունվարի 30-ին ներկայացվել է Երևանում 400 թեքահարթակի կառուցման համար նախագծանախահաշվարկային փաստաթղթերի կազմագրման հայտը, հայտնում է «Հայկական ժամանակը»։

Նշվել է, որ փաստաթղթերում քաղաքապետի հանձնարակականի հիման վրա հաշվի են առնվել նախագծման անհրաժեշտ պայմաններն ու պահանջները, որոնք քննարկվել են, նախատեսվում են թեքահարթակի մոտեցումներում, ինչպես նաև թեքություններում տեղակայել շոշափելի դեղին գույնի համապատասխան տիպի սալիկներ տեսողության խնդիր ունեցող հետիոտների համար։

Ըստ տեղանքի՝ դրանք կիրականացվեն միակողմ, երկողմ և եռակողմ մոտեցումներով։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---