Wildberries-ով գնումներ է անում ՀՀ յուրաքանչյուր 7-րդ բնակիչը![]() 5 փետրվարի 2024 - 12:55 AMT PanARMENIAN.Net - Առցանց գնումների Wildberries հարթակի միջոցով գնումներ է կատարում Հայաստանի յուրաքանչյուր 7-րդ բնակիչը։ Այդ մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է ընկերության հիմնադիր և գլխավոր տնօրեն Տատյանա Բակալչուկը: «Հայաստանում ակտիվ գնորդների հաշվարկը ցույց է տվել, որ Wildberries–ի միջոցով գնումներ է կատարում երկրի յուրաքանչյուր յոթերորդ բնակիչը»,–ասել է նա։ Բակալչուկը հայտնել է, որ գնորդների ընդհանուր բազան հասնում է մոտ 70 միլիոնի։ Նա նաև ասել է, որ Wildberries–ը մտադիր չէ կանխավճար սահմանել բոլոր գնորդների համար։ Նա հավելել է, սակայն, որ մասնակիորեն նման համակարգ արդեն կա հարթակում, եթե խոսքն այլ երկրների մասին է, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ «Այնտեղ մենք 100 տոկոսանոց կանխավճարով ենք ուղարկում։ Բայց հենց որ տարածաշրջանում լոկալ պահեստ է հայտնվում, ամեն ինչ փոխվում է»,–ասել է նա։ Հայաստանում Wildberries–ը գործում է է 2018–ից, իսկ 2021–ին բացվել են պատվերների տրամադրման գործընկեր կետեր։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |