ԱՄՆ-ի վարչակազմը չի խոչընդոտի 252 բանաձեւի ընդունմանը

PanARMENIAN.Net - «Հոլոքոսթի եւ Ռուանդայի ցեղասպանության զոհերի հիշատակի օրը ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման գեղեցիկ ելույթ ունեցավ ցեղասպանությունները կանխելու անհրաժեշտության մասին: Նա, փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը, պետքարտուղար Հիլարի Քլինթոնը եւ ԱՄՆ վարչակազմի այլ ներկայացուցիչներ, ինչպիսիք են Սամանտա Փաուերը, շատ բան արեցին ԱՄՆ-ի կողմից ցեղասպանությունների ճանաչման համար: Սակայն նրանք մտադիր չեն խոչընդոտել ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունմանը, եւ չեմ կարծում, որ իրենք կցանկանան նման բան անել»,-PanARMENIAN.Net � թղթակցի հետ զրույցում ասել է Հայոց ցեղասպանության ամերիկյան թանգարանի շինարարության գծով հոգաբարձուների կոմիտեի նախագահ, Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) հոգաբարձուների խորհրդի անդամ Վան Կրիկորյանը:



«Այն, որ նախագահն իր հայտարարության մեջ չկիրառեց Հայոց ցեղասպանություն եզրույթը նշանակում է միայն այն, որ մենք եւ մեր բարեկամները, որոնք նվիրված են ցեղասպանությունների կանխարգելման գործին, ամեն ինչ կանենք, որպեսզի ԱՄՆ Կոնգրեսն ընդունի Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը»,-ընդգծել է Վան Կրիկորյանը: Նրա խոսքերով, գնալով ավելի շատ մարդիկ են Ամերիկայում եւ ողջ աշխարհում իմանում ճշմարտությունը Հայոց ցեղասպանության մասին եւ ԱՄՆ-ի նախագահի կարծիքի մաիսն այս հարցի վերաբերյալ:



«Մեզ սատարում է Կոնգրեսի ղեկավարությունը եւ մենք անում ենք ամեն ինչ, ավելացնելու համար 252 բանաձեւին աջակցող կոնգրեսականների թիվը: Բոլորը գիտեն, որ մենք չենք դադարեցնի մեր ջանքերն, ուղղված Հայոց ցեղասպանության ճանաչմանը»,-հայտարարել է Վան Կրիկորյանը: Ինչպես նշել է ԱՀՀ հոգաբարձուների խորհրդի անդամը, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախկին անդամ, հանրապետական Դենիս Հասթերթը, որին թուրքական կառավարությունը ամսեկան 35 հազար դոլար է վճարում, միացել է թուրք լոբբիստների ցուցակին: «Մենք զարմացած ենք` տեղեկանալով, որ փաստորեն ճանաչելով Հայոց ցեղասպանությունը, Դ.Հասթերթը ծախվեց 30 արծաթադրամով»,-ասել է Վ.Կրիկորյանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---