Սուրենյան․ Փետրվարի 7-ից աստիճանաբար գնում ենք դեպի գարուն![]() 6 փետրվարի 2024 - 13:57 AMT PanARMENIAN.Net - Հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ աստիճանաբար գնում ենք դեպի գարուն։ «Փետրվարի 7-ից աստիճանաբար գնում ենք դեպի գարուն»,–գրել է նա։ Ավելի վաղ Սուրենյանը, ներկայացնելով փետրվարին սպասվելիք եղանակային պայմանները, ասել էր, որ փետրվարի 7-ի ցերեկն արդեն Արարատյան դաշտում կարձանագրենք մինչև 12 աստիճան տաքություն, Երևանում՝ մինչև 10-12, Սյունիքի հովիտներում օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 16, առանձին հատվածներում մինչև 20 աստիճանի։ Փետրվարի 6-ի ցերեկը հանրապետության առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 30-35մ/վ, փետրվարի 7-ին՝ 15-20մ/վ արագությամբ։ Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի, Սյունիքի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում նշված օրերին սպասվում է գետնաբուք: Փետրվարի 6-ի ցերեկը, 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են թույլ և կարճատև տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Փետրվարի 7-ի ցերեկը, 8-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 6-10-ին աստիճանաբար կբարձրանա 12-14 աստիճանով։ Երևանում`փետրվարի 6-ի ցերեկը, 7-ի գիշերը հնարավոր է թույլ և կարճատև տեղումներ: Փետրվարի 6-ին սպասվում է քամու ուժգնացում 14-18մ/վ արագությամբ։ Փետրվարի 7-ի ցերեկը, 8-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 6–ի ցերեկը մայրաքաղաքում սպասվում է +11, իսկ փետրվարի 7–ին՝ +13 աստիճան։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |