Visa Travel քարտը՝ ճանապարհի լավագույն ընկեր

Visa Travel քարտը՝ ճանապարհի լավագույն ընկեր

PanARMENIAN.Net - IDBank-ի Visa Travel քարտը ճանապարհի լավագույն ընկերը կարող է դառնալ։ Ճանապարհորդելն այսօր արդեն եղանակ չի հարցնում։ Տարվա ցանկացած պահի կարելի է վայելել աշխարհը շրջելու հաճույքը, բացի այդ՝ հիմա կարելի է պլանավորել նաև ամբողջ տարվա հանգիստը, նախապես գնելով տոմսերն, ու ամրագրել հյուրանոցները՝ խնայելով հսկայական գումարներ ու ստանալով քեշբեքեր։

Ձմեռային ճամփորդությունները միայն առաջին հայացքից են անհարմար․ օրինակ՝ եթե ընտրեք Եվրոպայի ուղղությունը և որոշեք Ձեր հանգիստն անցկացնել Ալպյան լեռներում, գուցե երբեք չմոռանաք այս արձակուրդները։ Պատկերացնու՞մ եք՝ խիտ ձյունաշատ լեռները, հեքիաթային հանգստյան տնակները, ձմեռային սպորտաձևերը և տաք շոկոլադը միասին՝ որպես իսկական ձմեռային հանգստի գրավական։

Ուր էլ տանի ճամփան, IDBank-ը Ձեզ մենակ չի թողնի, քանի որ Բանկի Travel քարտը միշտ կլինի Ձեր վստահելի ընկերը։ Travel քարտը ստեղծված է օգնելու ձեզ բացահայտել աշխարհը նոր գույներով։

Քարտի օգնությամբ հիմա արդեն կարելի է հրաժեշտ տալ ամենուր կանխիկ գումար տանելուն և կատարել գործարքները Travel քարտով՝ անկանխիկ ու անհպում՝ բացառելով գումար կորցնելու հավանականությունը։ Ավելին, այլևս արտարժույթի փոխարկման մասին էլ մտածել պետք չէ, քանի որ քարտը Ձեր առաջ կբացի անհաշվելի առավելություններ, որոնք ստեղծված են ճամփորդությունը ավելի հեշտացնելու համար․ Travel քարտը հասանելի է դրամ, ԱՄՆ դոլար ու եվրո արժույթներով։ Այն ոչ միայն հեշտացնում է կյանքը, այլև թույլ է տալիս գրեթե ցանկացած գործարք կատարելիս ստանալ 0․5%-1.5% քեշբեք։

Հասկանալի է, որ գուցե անհարմար է ձմռանը ծանր ճամպրուկներով ճամփորդել։ Travel քարտի հետ կարող եք չանհանգստանալ ձեր ճամպրուկների անվտանգության մասին, քանի որ ունեք անվճար փաթեթավորման հնարավորություն «Զվարթնոց» օդանավակայանում։ Բացի այդ, եթե ճամպրուկներն ուշանան, կամ հետաձգվի ձեր թռիչքը, կարելի է ստանալ փոխհատուցում՝ մինչև 200$ չափով։ Քարտի առավելությունների շնորհիվ կստեղծեք հիշողություններ՝ առանց կենտրոնանալու ֆինանսների վրա։

Պատվիրելով քարտը Idram&IDBank հավելվածով՝ կստանաք 20% զեղչ առաջին տարվա սպասարկման վճարից, այսինքն՝ 20,000 դրամ վճարելու փոխարեն կվճարեք ընդամենը 16,000 դրամ։

Travel քարտը հնարավորություն կտա նաև ունենալու ազատ և անվճար մուտք ու ելք ավելի քան 1200 օդանավակայանների լաունջ-սրահներ։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---