Հայաստանում փոքր եւ միջին ձեռնարկատիրության (ՓՄՁ) սուբյեկտների համար ստեղծվել է Հաշվապահական հաշվառման ծառայությունների մատուցման կենտրոն

PanARMENIAN.Net - Փոքր եւ միջին ձեռնարկատիրության սուբյեկտների համար հաշվապահական հաշվառման վարման մատչելիությունն ապահովելու նկատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ ստեղծվել է ՓՄՁ սուբյեկտների համար հաշվապահական հաշվառման ծառայությունների մատուցման կենտրոն, Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի ՓՄՁ Զարգացման ագային կենտրոնի գործադիր տնօրեն (ՓՄՁ ԶԱԿ) Իշխան Կարապետյանը: «Հունվարի 26-ից մինչեւ մայիսի 4-ն ընկած ժամանակահատվածում Կենտրոն է այցելել 146 ՓՄԲ սուբյեկտ», - աել է նա:



Ինչպես հաղորդել է Կարապետյանը, ՓՄՁ պետական աջակցության 2009թ. ծրագրի շրջանակներում Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի համաֆինանսավորմամբ ներկայումս խորհրդատվական աջակցություն է ստացել 11 ՓՄՁ սուբյեկտ: Գործադիր տնօրենն ավելացրել է, որ մարտ-ապրիլ ամիսներին Կենտրոնում չորեքշաբթի օրերին կազմակերպվել է 9 դասընթաց, որին մասնակցել են 213 ՓՄՁ սուբյեկտի ներկայացուցիչներ: Ընդ որում, նա նշել է, որ այդ դասընթացները գործարարների համար անվճար են:



Կարապետյանի խոսքերով, այդ ծրագրերն ուղղորդված էին հարկային օրենսդրության փոփոխություններին եւ դրանց կիրառման հարցերին, ֆինանսական հաշվետվությունների պատրաստմանը, ՀՀ աշխատանքային օրենսդրության պարզաբանումներին, ՀՀ քաղաքացիական եւ տնտեսական իրավունքին, Հաշվապահական հաշվառման հիմունքներին ծանոթացմանը: «Ես ցանկանում են բոլոր ՓՄՁ սուբյեկտներին կոչ անել դիմելու Կենտրոն, քանի որ այստեղ նրանք կարող են աջակցություն ստանալ եւ լուծել իրենց գործունեության հետ կապված շատ խնդիրներ», - ավելացրել է Կարապետյանը:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---