Հայաստանն «Արեւելյան գործընկերությունը» դիտարկում է որպես Եվրոպայի հետ մերձեցմանն ուղղված համագործակցություն

PanARMENIAN.Net - «Արեւելյան գործընկերություն» նախաձեռնության միջոցով ԵՄ-ն ցանկանում է տեսնել կայուն եւ հուսալի հարեւանություն նախաձեռնության մեջ ընդգրկված վեց երկրների հետ` Հայաստան, Ադրբեջան, Բելոռուս, Վրաստան, Մոլդովա եւ Ուկրաինա: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Կարինե Ղազինյանը: «Այդ նախաձեռնության գաղափարն այն է, որ ԵՄ-ը ցանկանում է այդ երկրների հետ հարեւանությունից անցնել գործընկերության: Դա ԵՄ մուտք գործելու ճանապարհին մասնակից երկրների համար եւս մի քայլ է»,- ընդգծել է նա: Միեւնույն ժամանակ Ղազինյանն ավելացրեց, որ «Արեւելյան գործընկերության» մասնակից երկրները պետք է հասկանան, որ գործընկերությունը չի նշանակում մտնել Եվրամիություն: «ԵՄ զուգորդված անդամակցության մասին համաձայնագիրը կստորագրվի միայն այն երկրների հետ, որոնք կարձանագրեն նախաձեռնության իրականացման ավելի մեծ առաջընթաց»,- նկատել է Կարինե Ղազինյանը:



Նրա խոսքերով, «Արեւելյան գործընկերություն» նախաձեռնությունը ենթադրում է համագործակցություն ոչ միայն երկկողմանի, այլ նաեւ բազմակողմանի ձեւաչափում: «Նախաձեռնությունն ուղղված է նրան, որ նախագծի մասնակից-երկրները կարողանան համագործակցել միմյանց հետ` չնայած միմյանց միջեւ հակամարտությունների առկայությանը: Այստեղ երկրներին առաջարկվում է համագործակցություն եւ գործընկերություն»,- հայտարարել է ՀՀ ԱԳՆ ղեկավարի տեղակալը: Նրա խոսքերով, Հայաստանն «Արեւելյան գործընկերությունը» դիտարկում է որպես Եվրոպայի հետ մերձեցմանն ուղղված համագործակցություն: Կարինե Ղազինյանը չի բացառում, որ հետագայում նախագծին մասնակցելու համար կհրավիրվեն երկրներ, որոնք ԵՄ գործընկերները չեն: «Մինչեւ 2013թ. ԵՄ-ը կհատկացնի շուրջ 600 մլն եվրո: Երկու տարին մեկ տեղի կունենա «Արեւելյան գործընկերության» գագաթաժողով, իսկ տարին մեկ անգամ` մասնակից երկրների ԱԳն ղեկավարների հանդիպում»,- հաղորդել է Հայաստանի ԱԳ փոխնախարարը:



Մայիսի 7-ին Պրահայում տեղի կունենա «Արեւելյան գործընկերության» սահմանադիր գագաթաժողով, որի աշխատանքին կմասնակցի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---