ՀՀ-ն Ուկրաինային է փոխանցել մարդասիրական օգնության հերթական խմբաքանակը

ՀՀ-ն Ուկրաինային է փոխանցել մարդասիրական օգնության հերթական խմբաքանակը

PanARMENIAN.Net - Հայաստանն Ուկրաինային է փոխանցել մարդասիրական օգնության հերթական խմբաքանակը։ Օգնությունը ՀՀ կառավարության անունից Ազգային ռազմաբժշկական կենտրոնին է փոխանցել Ուկրաինայի հայերի միությունը։ Ընդհանուր առմամբ փոխանցվել է մոտ 10 տոննա դեղորայք, հայտնում է Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը։

Միջոցառմանը ներկա էին Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Նատալյա Կալմիկովան, Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարապետյանը, հայ համայնքի ներկայացուցիչներ։

Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին։

Նախորդ հումանիտար օգնությունը փետրվարի 1-ին փոխանցվել էր Դնեպրոպետրովսկի մարզի զինվորական հոսպիտալին։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---