«Ստեփան Գիշյան» հիմնադրամը մեկնարկել է 2024-ի դրամաշնորհային հայտերի ընդունումը![]() 9 փետրվարի 2024 - 15:50 AMT PanARMENIAN.Net - «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը դրամաշնորհային մրցույթ է հայտարարում իրավաբանական անձանց համար: Բարեգործական հիմնադրամը մեկնարկել է օնլայն դիմում հայտերի ընդունման գործընթացը, որը կտևի մինչև մարտի 15-ը ներառյալ։ Ներկայացվող ծրագրերը պետք է ուղղված լինեն սոցիալ-տնտեսական, կրթական և գիտական, առողջապահական և մշակութային ոլորտներից մեկի կամ միաժամանակ մի քանիսի զարգացմանը։ Ծրագրերը պետք է իրականացվեն բացառապես ՀՀ տարածքում։ Հիմնադրամը նախապատվություն կտա այն ծրագրերին, որոնք՝ -նպաստում են նոր աշխատատեղերի ստեղծմանը, -օգտագործում են հնարավորինս մեծ ծավալով տեղական արտադրություն և հումք, -առաջարկում են նորարարական լուծումներ, -միտված են հայ-ֆրանսիական կապի ամրապնդմանը: Մանրամասներին կարելի է ծանոթանալ կայքում: Տրամադրվող մեկ դրամաշնորհի առավելագույն չափը կազմում է 5,000,000 դրամ: «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է Ակբա բանկի, ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլ բանկային խմբի, Կրեդիտ Ագրիկոլ ազգային ֆեդերացիայի և Ստեփան Գիշյանի ընտանիքի կողմից: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |