Ֆասթ Բանկը ստացել է Mastercard-ի անդամակցության լիցենզիա

Ֆասթ Բանկը ստացել է Mastercard-ի անդամակցության լիցենզիա

PanARMENIAN.Net - Ֆասթ Բանկը ստացել է Mastercard համակարգի քարտերի թողարկման և սպասարկման լիցենզիա։ Համագործակցության արդյունքում Բանկը շուտով իր հաճախորդներին կառաջարկի Mastercard World և Mastercard World Black Edition քարտեր։

«Մենք շատ ուրախ ենք Mastercard քարտերի թողարկման և սպասարկման հնարավորության համար, քանի որ այն կարևոր քայլ է ՀՀ բանկային ոլորտն աշխարհում ամենաժամանակակիցներից և առաջադեմներից մեկը դարձնելու ճանապարհին։ Անհամբեր սպասում ենք Mastercard-ի առավելությունները մեր հաճախորդներին առաջարկելուն և նրանց համար ֆինանսների կառավարման ավելի մեծ հնարավորություններ ստեղծելուն»,-ասել է Ֆասթ Բանկի ներկայացուցիչը։

Mastercard-ի անդամակցության լիցենզիայի ստացումից հետո Բանկն ընդլայնում է նաև բանկոմատների ցանցն ու տանում քարտերի թողարկման, սպասարկման համար անհրաժեշտ այլ ենթակառուցվածքների ապահովման աշխատանքներ, նորարարությունների միջոցով ձգտում է նպաստել Հայաստանում բանկային ծառայությունների հասանելիության բարձրացմանն ու արագությանը։

«Այս նորությունը կարևոր է նաև Mastercard-ի համար, քանի որ ժամանակակից տեխնոլոգիական ընկերությունների հետ համագործակցությունը մեր առաքելության և տեսլականի անբաժանելի մասն է: Մենք հավատում ենք, որ ապագան անկանխիկն է, և հպարտ ենք լինել այս տրանսֆորմացիայի շարժիչ ուժերից մեկը: Ֆասթի հետ մեր համագործակցությունը կնպաստի Հայաստանում ֆինանսական գործառնություններն էլ ավելի մատչելի դարձնելու գործընթացին»,-ասել է Վրաստանում և Հայաստանում Mastercard-ի տարածաշրջանային տնօրեն Դավիթ Զգուդաձեն։

Mastercard-ը համաշխարհային վճարումների ոլորտում տեխնոլոգիական ընկերություն է, որը ղեկավարում է աշխարհի ամենաարագ վճարային դատավարական ցանցը, որը միավորում է ավելի քան 210 երկրներում գործող ձեռնարկությունները, սպառողներին, ֆինանսական հաստատությունները, մանրածախ ցանցերը և կառավարությունները: Mastercard-ի արտադրանքներն ու համակարգերը դարձնում են առօրյա բիզնես գործունեությունը, ինչպիսիք են գնումները, ճանապարհորդությունները, բիզնեսը և ֆինանսական կառավարումը ավելի պարզ, արդյունավետ և անվտանգ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---