Երևանում բացվել է լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանի կիսանդրին![]() 17 փետրվարի 2024 - 16:07 AMT PanARMENIAN.Net - Երևանում, Խորհրդային Միության հերոս Գևորգ Վարդանյանի անվան 192 դպրոցի բակում, բացվել է լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանի բրոնզաձույլ կիսանդրին։ Հանդիսավոր արարողությանը ներկա էին հայ-ռուսական միջկառավարական խորհրդի համանախագահներ, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանն ու ՌԴ Դաշնային խորհրդի փոխնախագահ Յուրի Վորոբյովը, ինչպես նաև պատգամավորներ, դիվանագետներ ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, հայտնում է Aysor.am-ը։ Կիսանդրու բացումը պայմանավորված էր Վարդանյանի հարյուրամյակով։ Հնչել են Հայաստանի և Ռուսաստանի հիմները։ Բացման արարողությունից հետո դպրոցում անցկացվել է հուշ ցերեկույթ՝ նվիրված հերոսի 100-ամյակին։ Գևորգ և Գոհար Վարդանյանները Խորհրդային Միության հերոսներ, լեգենդար հետախույզներ են։ Գոհար Վարդանյանը 16 տարեկանում ընդգրկվել էր իր ապագա ամուսնու հակաֆաշիստական խմբում։ 1943 թվականին այդ խումբն ապահովում էր Թեհրանի խորհրդաժողովի մասնակիցների անվտանգությունը։ 1951-ին Վարդանյան ամուսինները տեղափոխվել են ԽՍՀՄ, բայց ևս երեք տասնամյակ աշխատել են աշխարհի տարբեր երկրներում և միայն 1986-ին են վերադարձել հայրենիք։ 1984 թվականին Գևորգ Վարդանյանին Խորհրդային Միության հերոսի կոչում է շնորհվել: Նրա վաստակը, հետախուզական գործունեությունն առանձնացվել է բազմաթիվ շքանշաններով ու մեդալներով, ինչպես նաև ԽՍՀՄ ՊԱԿ-ի գերազանցության գլխավոր նշանով՝ «Պետանվտանգության պատվավոր աշխատակից»: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |