Գևորգ Ալթունյանն ազատության մեջ է․ Տնային կալանքը չի երկարացվի

Գևորգ Ալթունյանն ազատության մեջ է․ Տնային կալանքը չի երկարացվի

PanARMENIAN.Net - Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանը մերժել է Պաշտպանության նախարարության լրատվական վարչության նախկին ղեկավար Գևորգ Ալթունյանի նկատմամբ ընտրված տնային կալանքը երկու ամսով երկարացնելու վերաբերյալ միջնորդությունը։ Ալթունյանն այժմ ազատության մեջ է։ Այդ մասին տեղեկությունը հաստատել է Հակակոռուպցիոն դատարանի խոսնակ Մերի Գևորգյանը, հայտնում է Factor.am-ը։

Ալթունյանի պաշտպան Գոռ Սաղոյանը մեզ հետ զրույցում նշել է, որ Ալթունյանի նկատմամբ մինչև Վահե Դոլմազյանի որոշումը խափանման միջոց էր ընտրված գրավը, բացակայելու արգելքը և տնային կալանքը։ Այժմ փաստացի, Ալթունյանի նկատմամբ որպես խափանման միջոց շարունակում է պահպանվել բացակայելու արգելքը և գրավը, որի չափը 20 մլն դրամ է։

Ալթունյանը մեղադրվում է ՊՆ գնումների փաստաթղթերում կեղծ տեղեկություններ զետեղելու եղանակով պետությունից 106 մլն 300 հազար դրամ հափշտակելու մեջ: Նա մեղադրանքը չի ընդունում:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---