Փաշինյան․ Բուհերի շենքերը կարելի է վարձով տալ և եկամուտն ուղղել Ակադեմիական քաղաքի ֆինանսավորմանը![]() 21 փետրվարի 2024 - 10:32 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԿԳՄՍ նախարարության Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեում 2023–թ գործունեության հաշվետվության քննարկման ժամանակ անդրադարձել է նաև Ակադեմիական քաղաքի իրականացմանը, մինչ այժմ կատարված աշխատանքներին և նախատեսվող քայլերին: Նա կարևորել է Ակադեմիական քաղաքում տեղակայվող բուհերի նախկին շենքերի արդյունավետ կառավարումը՝ նշելով, որ այդ շենքերը կարող են վարձակալության տալ և ամբողջ եկամուտն ուղղել «Ակադեմիական քաղաքի» ֆինանսավորմանը: «Գուցե մեզ հարկավոր է նաև այսօրվանից գտնել ընկերություն, ով կտա հետագայում բուհական ֆիզիկական ենթակառուցվածքի կառավարման սխեմա, որովհետև մենք հիմա մտածում ենք, որ Երևանում ինչքան պետական բուհական շենք կա, այդ բուհական շենքերը կարող են կենտրոնացվել և կառավարվել: Այսինքն՝ վարձակալության տրվի և այլն, և ամբողջ եկամուտն ուղղի Ակադեմիական քաղաքի ֆինանսավորմանը: Կարծում եմ՝ այդ գույքի կառավարումն էլ է շատ լուրջ խնդիր, և պետք է մասնագիտացված միջազգային հեղինակություն ունեցող ցուցակված ընկերություն գտնենք, ով գա և մեզ սխեմա առաջարկի, թե ինչպես է պետք կառավարել այդ ենթակառուցվածքը»,- ասել է Փաշինյանը, հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը: Ակադեմիական քաղաքը նախատեսվում է կառուցել մինչև 2030 թվականը։ Ծրագիրը հաստատվել է կառավարության մարտի 16-ի նիստում։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ կրթական զարգացման ծրագրի իրականացման արդյունքում ՀՀ 4 բուհ կներառվի միջազգային վարկանիշավորման համակարգերի 500–յակում։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |