Ադրբեջանցի զինծառայողը հատել է ՀՀ սահմանը․ Նա վնասազերծվել է

Ադրբեջանցի զինծառայողը հատել է ՀՀ սահմանը․ Նա վնասազերծվել է

PanARMENIAN.Net - Փետրվարի 28-ին՝ ժամը 05:15-ի սահմաններում, Սյունիքի Տեղ համայնքի սահմանային հատվածում հայ-ադրբեջանական շփման գիծը հատել է ադրբեջանցի զինծառայող` զինված ԱԿՄ տիպի ինքնաձիգով ու 1 պահատուփով:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԱԾ-ն, վերջինս վնասազերծվել է ՊՆ զինծառայողների կողմից: Դեպքի կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրվարույթ ՔՕ համապատասխան հոդվածներով: Նախաքննությունը շարունակվում է:

Ավելի վաղ Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ փետրվարի 28-ի առավոտյան «ադրբեջանական բանակի զինծառայող Ռուսլան Փանախովը Լաչինի շրջանում ծառայողական դիրքերի միջև տեղաշարժվելիս մոլորվել է եղանակային վատ պայմանների պատճառով»։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---