Պուտին․ ՆԱՏՕ–ի զինվորականների հայտնվելն Ուկրաիանյում ողբերգական հետևանքներ կունենա

Պուտին․ ՆԱՏՕ–ի զինվորականների հայտնվելն Ուկրաիանյում ողբերգական հետևանքներ կունենա

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եթե ՆԱՏՕ–ն զորակազմ ուղարկի Ուկրաինա, դա «ողբերգական հետևանքներ կունենա»։ Այդ մասին նա խոսել է ՌԴ Դաշնային ժողովին իր ուղերձի ժամանակ։

«Սկսել են խոսել Ուկրաինա ՆԱՏՕ-ի ռազմական զորակազմ ուղարկելու հնարավորության մասին։ Մենք հիշում ենք նրանց ճակատագիրը, ովքեր ժամանակին իրենց զորակազմերը մեր տարածք ուղարկեցին։ Այժմ հնարավոր զավթիչների համար հետևանքները շատ ավելի ողբերգական կլինեն»,- ասել է Պուտինը, գրում է Interfax-ը։

Նա հավելել է, որ Ռուսաստանն էլ ունի զենք, որը կարող է թիրախներ խոցել նրանց տարածքում։ Ըստ նրա, այն, ինչով Արևմուտքը սպառնում է ամբողջ աշխարհին, «իրապես միջուկային զենքի կիրառմամբ հակամարտության սպառնալիք է»։

Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզում եվրոպացի առաջնորդների հանդիպումից հետո հայտարարել էր Ուկրաինային աջակցելու նոր քայլերի մասին՝ նշելով, որ պատերազմում Ռուսաստանի նկատմամբ հաղթանակի հասնելու համար չի բացառվում արևմտյան ցամաքային ուժերի գործուղումն Ուկրաինա։ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ստեֆան Սեժուրնեն իր հերթին հայտարարել էր, որ արևմտյան երկրները կարող են զորքեր ուղարկել Ուկրաինա՝ չանցնելով «պատերազմի շեմը»։

Photo. Ria Novosti
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---