«Կանազ» մարզամշակութային համալիրը հիմնովին կվերանորոգվի

«Կանազ» մարզամշակութային համալիրը հիմնովին կվերանորոգվի

PanARMENIAN.Net - «Կանազ» մշակութային և մարզական համալիրը վերադարձվել է Երևանին և հիմնովին կվերանորոգվի։ Այդ մասին քաղաքապետարանի գործակարգավական խորհրդակցության ժամանակ հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Կքննարկվեն հետագա օգտագործման նպատակները։

«Պետք է նաև քննարկենք հետագա օգտագործման նպատակները, ունենք համայնքային փոքր ոչ առևտրային կազմակերպություններ, որոնք կարող են այնտեղ տեղակայվել։ Կա նաև նախարարության հայտ։ Պետք է քննարկել»,- ասել է քաղաքապետը:

Երևանին է վերադարձվել Կասկադի վերին հատվածը, քաղաքապետարանն առաջիկայում այս հատվածում ևս լայնածավալ ծրագիր կիրականացնի։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---