Տիրան Խաչատրյանն 5 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել

Տիրան Խաչատրյանն 5 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել

PanARMENIAN.Net - ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանն ազատ է արձակվել 5 մլն դրամի գրավի դիմաց։ Նրա նկատմամբ նաև բացակայելու մասին արգելք է սահմանվել։

Տիրան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 297-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (խուլիգանություն)։

Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ գոհ է դատարանի որոշումից, որ ազատ արաձակվեց՝ նշելով, սակայն, որ այն վերջնական չէ։ Նա նաև հայտարարել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում, հայտնում է Aysor.am-ը։

«Ես որևէ մեկին վնասելու, վիրավորելու փորձ չեմ արել, ձգտում չեմ ունեցել։ Ես հնարավորություն ունեցել եմ շատ ավելի վատ բաներ անելու»,- ասել է ԳՇ պետի նախկին տեղակալը։

Ըստ Խաչատրյանի՝ իրեն կալանավորել են քաղաքական դրդապատճառներով։

«Ես հակված եմ այդպես ընդունել, այդ մոտեցումը դրսևորվել է իմ նկատմամբ»,- ասել է նա։

Տիրան Խաչատրյանը ձերբակալվել, ապա կալանավորվել էր Արամուս գյուղի տարածքում գործող ռեստորանում արձանագրված միջադեպի գործով։ Հունվարի 11-ի ուշ երեկոյան Արամուս գյուղում գործող հացատանը տեղի ունեցած զենքի գործադրմամբ միջադեպի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակներում, ի սկզբանե, ձերբակալվել էր 5 անձանց, սակայն նրանցից մեկին նախաքննական մարմինն ավելի ուշ ազատեց արգելանքից ու քրեական հետապնդում հարուցեց միայն 4-ի նկատմամբ, որոնցից էլ միայն երկուսի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդություն ներկայացվեց, այդ թվում՝ Տիրան Խաչատրյանի։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---