2024-ին ՀՀ-ում կարմրուկի 120 դեպք է գրանցվել

2024-ին ՀՀ-ում կարմրուկի 120 դեպք է գրանցվել

PanARMENIAN.Net - Փետրվարի 4-ի դրությամբ 2024-ին Հայաստանում հաստատվել է կարմրուկով վարակման 120 դեպք, որից 87-ը՝ երեխա, 33-ը՝ մեծահասակ։

Հոսպիտալացված է 5 անձ, 96-ը՝ դուրս է գրվել, հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

2023–ին Հայաստանում գրանցվել է կարմրուկի 545 դեպք։

Ազգային օրացույցով կարմրուկի դեմ պատվաստումները նախատեսված են 1 և 4-6 տարեկան երեխաների համար: Միաժամանակ, պատվաստման են ենթակա նաև կարմրուկով հիվանդների հետ շփված այն անձինք, ովքեր չունեն կարմրուկի դեմ 2 դեղաչափ պատվաստում:

Կարմրուկը խիստ վարակիչ վիրուսային հիվանդություն է, որին բնորոշ է բարձր ջերմությունը, տարածուն բծավոր ցանը և հազը, հարբուխը կամ շաղկապենաբորբը: Թեև կարմրուկը համարվում է մանկական վարակ, բայց վերջի տարիների վարակի 1/3-րդ դեպքերը արձանագրվում է մեծահասակների շրջանում: Մոտ 30 տոկոս դեպքերում կարող են զարգանալ նաև հիվանդության բարդություններ` թոքաբորբ, լարինգո-տրախեաբրոնխիտներ, միջին ականջի բորբոքում, գլխուղեղի և նրա թաղանթի բորբոքում:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---