Աննա Հակոբյանի նախկին թիկնապահը՝ ՊՊԾ պետ

Աննա Հակոբյանի նախկին թիկնապահը՝ ՊՊԾ պետ

PanARMENIAN.Net - Արթուր Գասպարյանը նշանակվել է ՀՀ պետական պահպանության ծառայության պետ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել։

Մեկ այլ որոշմամբ նա ազատվել է ծառայության պետի տեղակալի պաշտոնից։

«Ղեկավարվելով «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի 15.1-ին հոդվածի 2-րդ մասով՝ Արթուր Գասպարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության պետ»,–ասվում է որոշման մեջ։

Արթուր Գասպարյանն Աննա Հակոբյանի նախկին թիկնապահն է։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---