Ալիևը բողոքել է Ադրբեջանի դեմ եվրոպական կառույցների «կողմնակալ արշավից»

Ալիևը բողոքել է Ադրբեջանի դեմ եվրոպական կառույցների «կողմնակալ արշավից»

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե մի շարք եվրոպական կառույցներ «կանխակալ լայնածավալ արշավ» են սկսել Ադրբեջանի դեմ։ Այդ մասին նա ասել է Բուլղարիայի խորհրդարանի նախագահ Ռոսեն Ժելյազկովի հետ հանդիպման ժամանակ։

«Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումից հետո եվրոպական մի շարք կառույցներ լայնածավալ արշավ են սկսել Բաքվի դեմ»,– ասել է նա, գրում է Interfax.az-ը։

Ըստ Ալիևի, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) «Ադրբեջանի դեմ կողմնակալ ու կեղտոտ արշավ է սկսվել» և այդ մոտեցումն անընդունելի է ադրբեջանական պատվիրակության համար։

ԵԽԽՎ-ն հունվարի 24-ին չի վավերացրել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները և պատվիրակությունն առնվազն մեկ տարի չի մասնակցի ԵԽԽՎ աշխատանքներին։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---