ՀՀ–ի արտահանձնած զինվորն արդեն Բաքվում է

ՀՀ–ի արտահանձնած զինվորն արդեն Բաքվում է

PanARMENIAN.Net - Սյունիքի մարզի Տեղ համայնքի հատվածում ՀՀ ՊՆ զինծառայողների կողմից վնասազերծված Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Ռուսլան Էլդանիս-Օղլու Փենախովը, որին ՀՀ–ն որոշել էր հանձնել Բաքվին՝ որպես բարի կամքի դրսևորում, արդեն իր երկրում է։

Նա շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։

«Ես գիտեի, որ նա ինձ կազատի գերությունից»,– ասել է նա, գրում է Haqqin.az-ը։

Ադրբեջանցի զինծառայողին տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել Հեյդար Ալիևի անվան օդանավակայանում։

Նա ասել է, որ լավ է իրեն զգում և «երջանիկ է վերադառնալ հայրենիք»։

Ավելի վաղ ՀՀ ԱԱԾ–ն հայտարարել էր, որ ՀՀ–ն որոշել է Ադրբեջանի ԶՈւ ծառայողին հանձնել Բաքվին՝ որպես բարի կամքի դրսևորում։ Նշվում է, որ զինծառայողը ՀՀ ԶՈւ դիրքերի մոտակայքում հայտնվել է ադրբեջանական դիրքում զինծառայողների միջև տեղի ունեցած միջադեպից հետո փախուստի դիմելու և մոլորվելու հետևանքով։ Քննչական կոմիտեն իր հերթին հայտարարել է, որ Ադրբեջանի ԶՈւ զինծառայողի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է։

Փետրվարի 28–ին Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը հաղորդել էր, որ վաղ առավոտյան Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում ադրբեջանցի զինծառայողն անցել է հայկական տարածք, նա զինված է եղել։ Պաշտպանությանա նախարարության զինծառայողները վնասազերծել են նրան։ Ադրբեջանը հայտնել էր, որ իր զինծառայողը մոլորվել է Լաչինի շրջանում՝ անբարենպաստ եղանակի պատճառով։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---