Ավագանու անդամ․ Ալբերտ Հովհաննիսյանի նկարով վահանակը չի հանվել ԲԿ պատից` բաժանմունքն է տեղափոխվել![]() 5 մարտի 2024 - 17:30 AMT PanARMENIAN.Net - Երևանի ավագանու անդամ Աշոտ Սարգսյանը տեղեկացրել է, որ Արցախի հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարով վահանակը չի հանվել ԲԿ պատից․ բաժանմունքն է տեղափոխվել։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։ «Հարգելիներս, Արցախյան պատերազմի հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարով վահանակը չի հանվել «Երևան» բժշկագիտական կենտրոնի «պլաստիկ վերականգնողական և միկրովիրաբուժության» բաժանմունքի պատից: Հարցը նրանում է, որ բաժանմունքն է տեղափոխվել նույն ԲԿ-ի այլ հատված, որտեղ և փակցվել է վահանակը»,–ասվում է գրառման մեջ։ Նա նաև հրապարակել է փակցված վահանակի լուսանկարը։ Այն մասին, որ Քանաքեռ-Զեյթուն ԲԿ-ի բաժանմունքի պատից անհետացել է Ալբերտ Հովհաննիսյանի անվան ցուցանակը, հայտնել էր նրա հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը։ «Աշխատակիցներից փորձեցինք տեղեկանալ, թե՞ որտեղ է բաժանմունքը՝ վահանակի հետ միասին։ Ոմանք ասացին բաժանմունքը տեղափոխվել է (որը այդպես էլ չգտանք), մի քանի կեղծ ու դիմակավոր աշխատողներ զարմացան և ասացին էստեղ վահանակ չի եղել»,–գրել էր նա։ 44-օրյա պատերազմում` hոկտեմբերի 8-ին Արցախի մարտերում զոհվել է զինծառայող, հրետանավոր Ալբերտ Հովհաննիսյանը, ում լուսանկարը լայն տարածում էր ունեցել ոչ միայն հայկական, այլև համաշխարհային մամուլում։ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով զինծառայող Ալբերտ Հովհաննիսյանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |