Բաքուն ռազմական գործակցության հեռանկարներն է քննարկել Իսլամաբադի և Դոհայի հետ

Բաքուն ռազմական գործակցության հեռանկարներն է քննարկել Իսլամաբադի և Դոհայի հետ

PanARMENIAN.Net - Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար Քերիմ Վելիևը Բաքու ժամանած Պակիստանի զինված ուժերի միացյալ շտաբի պետ Ահսան Գյուլրեզի գլխավորած պատվիրակության հետ քննարկել է ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր: Կարծիքներ են փոխանակվել ռազմական գործակցության հեռանկարների վերաբերյալ։

Վելիևը հատուկ ընդգծել է եառկողմ զորավարժությունների կարևորությունը՝ Ադրբեջանի, Պակիստանի և Թուրքիայի մասնակցությամբ, հայտնում է Interfax.az-ը։

Բաքուն ռազմական գործակցության հեռանկարներն է քննարկել նաև Կատարում, որտեղ անցնում է ծովային պաշտպանության DIMDEX 2024 ցուցահանդեսը։

Բաքվի և Դոհայի ռազմական գործակցության հեռանկարներն են քննարկել Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար Ագիլ Գուրբանովը և Կատարի փոխվարչապետ, պաշտպանության պետնախարար Հալիդ բին Մուհամմադ ալ Աթթիյան։ Քննրակվել է գործակցությունը ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---