IDBank. Կես գին բոլորին և մինչև 15,000 դրամ բոնուս՝ նոր հաճախորդներին 6 մարտի 2024 - 17:32 AMT PanARMENIAN.Net - IDBank-ի վճարային քարտերն արդեն ոչ միայն լավագույն գործիքն են անկանխիկ վճարումների համար, այլև ամենաշահավետ ընտրությունը: Բանկը հայտարարում է բացառիկ արշավ, որի շրջանակում զեղչվում են ամենապահանջված ու սիրված քարտատեսակները, իսկ նոր հաճախորդներին ևս մեկ հաճելի անակնկալ է սպասվում։ Մարտի 6-ից մինչև հունիսի 6-ն ընկած ժամանակահատվածում պատվիրելով IDBank-ի Travel պլատինում դասի քարտը, Visa Gold և Mastercard Gold քարտերից ցանկացածը՝ կարող եք ստանալ բացառիկ՝ 50% զեղչ առաջին տարվա սպասարկման վճարի համար։ Ընդ որում՝ առաջարկը գործում է քարտը պատվիրելու բոլոր ուղիների վրա, այսինքն՝ Idram&IDBank հավելվածով, Բանկի պաշտոնական կայքով, IDBanking.am, banking.idram.am առցանց հարթակներով, ինչպես նաև անմիջապես Բանկի մասնաճյուղում։ Նոր հաճախորդների կամ դեռ չսինքրոնացված հաճախորդների համար էլ ավելի գրավիչ նորություն կա․ շտապե՛ք դառնալ Բանկի հաճախորդ ու սինքրոնացնել Իդրամի և Բանկի հաշիվներն Idram&IDBank հավելվածում, հավելվածով կամ IDBanking.am հարթակով պատվիրե՛ք ակցիայի շրջանակում զեղչված քարտերը և ստացե՛ք welcome-բոնուս idplus-ի նվեր-քարտերի տեսքով․ -Travel քարտը պատվիրելու դեպքում՝ 10,000 դրամի չափով, -Visa Gold և Mastercard Gold քարտատեսակները պատվիրելու դեպքում՝ 5 000 դրամի չափով: IDBank-ի Travel քարտը բացառիկ ֆինանսական գործիք է, որով հասանելիություն է ապահովվում լավագույն առաջարկներին՝ սկսած վճարումների դիմաց քեշբեքերից մինչև ճամփորդության ժամանակ արտոնյալ սպասարկում։ Travel քարտի բոլոր առավելություններին կարելի է ծանոթանալ կայքում։ «Կես գին բոլորին» արշավի անցկացման բոլոր պայմաններին մանրամասն կարող եք ծանոթանալ հղումով։ Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։ Ուշագրավ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է Ամենաընթերցվողը բաժնում | Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ հոկտեմբերի 10–ից ՄԻՊ–ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կատարվածի մասով ԿԳՄՍՆ-ն մտահոգիչ է համարում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ահազանգերը Բադասյանը` ՀՀ–ում կոկաինի հայտնվելու մասին. Բոլոր բեռները ստուգել անհնար է Նա խորհուրդ է տվել համացանցում որոնման համակարգի միջոցով պարզել, թե տարեկան քանի տոննա թմրանյութ է մտնում ԵՄ Viva-ն ամպային ծառայությունների աճող պահանջարկ է գրանցել Viva-ի ենթակառուցվածքները նոր են և համապատասխանում են միջազգային բոլոր ստանդարտներին |