ԵԱՏՄ–ում մաքսային տարանցման միասնական համակարգի մասին համաձայնագիրը հավանություն է ստացել

ԵԱՏՄ–ում մաքսային տարանցման միասնական համակարգի մասին համաձայնագիրը հավանություն է  ստացել

PanARMENIAN.Net - Կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ երկրների և երրորդ երկրների ապրանքների համար մաքսային տարանցման միասնական համակարգի մասին համաձայնագրի ստորագրմանը:

Ընկերությունները կկարողանան անցնել նույն ընթացակարգերն ու օգտվել նույն արտոնություններից ոչ միայն իրենց երկրում, այլև ԵԱՏՄ ամբողջ տարածքում, հայտնում է Sputnik Արմենիան։

Համաձայնագիրը թույլ կտա ստեղծել մաքսային հայտարարագրերի միասնական համակարգ, համընդհանուր համակարգի կիրառում անվտանգության մաքսային վճարների համար (օրինակ՝ ալկոհոլի համար), հարկերի և այլ տուրքերի վճարման, լիազորված մաքսային օպերատորների համար մաքսային հսկողության պարզեցված ռեժիմների օգտագործման, ինչպես նաև բեռների հետագծման համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման համար։

Համաձայնագիրը ներկայացվելու է նաև Սահմանադրական դատարան և Ազգային ժողով:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---