Պուտինը հաղթում է նախագահական ընտրություններում ձայների ավելի քան 87%-ով

Պուտինը հաղթում է նախագահական ընտրություններում ձայների ավելի քան  87%-ով

PanARMENIAN.Net - ԿԸՀ նախնական տվյալներով, ՌԴ գործող նախագահ Վլադիմիր Պուտինը ձայների ավելի քան 87․32 %-ով հաղթում է նախագահական ընտրություններում։

Մասնակցությունը ընտրություններին եղել է ռեկորդային և, հաշվի առնելով առցանց քվեարկությունը, կազմել է 74%։

Մարտի 18-ի 07։00-ի դրությամբ մշակվել է քվեաթերթիկների 99․43%-ը, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Կոմունիստական կուսակցությունից Նիկոլայ Խարիտոնովը ստացել է քվեների 4.3 տոկոսը, «Նոր մարդիկ» կուսակցությունը ներկայացնող Վլադիսլավ Դավանկովը՝ 3․8 տոկոսը, լիբերալ-դեմոկրատական կուսակցությունից Լեոնիդ Սլուցկին՝ 3․2 տոկոսը։

Անվավեր է ճանաչվել քվեաթերթիկների 1․4 տոկոսը։

ՌԴ նախագահական ընտրությունները մեկնարկել էին մարտի 15–ի առավոտյան և տևել են 3 օր, ընտրատեղամասերը փակվել են մարտի 17-ի երեկոյան։

Photo. Ria Novosti
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---