Պուտինն առաջին անգամ խոսել է Նավալնուց՝ պնդելով, որ բանակցել է նրա փոխանակման մասին

Պուտինն առաջին անգամ խոսել է Նավալնուց՝ պնդելով, որ բանակցել է նրա փոխանակման մասին

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախագահական ընտրություններից հետո անդրադարձել է ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնուն՝ առաջին անգամ հիշատակելով նրա անունը։ Նա տխուր իրադարձություն է համարել Նավալնու մահը գաղութում, սակայն, հավելել է որ «նման բաներ պատահում են»։

Նա նաև ասել է, որ Նավալնու մահվանից մի քանի օր առաջ նա ոմն մի անձից առաջարկ է ստացել փոխանակել Նավալնուն Արևմուտքում պահվող ՌԴ քաղաքացիների հետ, և անմիջապես տվել է իր համաձայնությունը, գրում է BBC-ին։

Այն մասին, որ Պուտինին նման գործարք է առաջարկվել, ավելի վաղ ասել էին նաև Նավալնու թիմակիցները։

Պուտինն ասել է, որ համաձայնություն էր տվել Նավալնու փոխանակմանը մի պայմանով՝ որպեսզի Նավալնին չվերադառնա Ռուսաստան՝ «թող այնտեղ մնա»։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ Պուտինի խոսքերը Նավալնու հնարավոր փոխանակման մասին, վկայում նրա բաց լինելու մասին։ Նա նաև ասել է, որ Նավալնու այրին՝ Յուլիա Նավալնայան, կարող էր գալ Ռուսաստան և հանդիպեր ամուսնու հետ, սակայն, «գերադասեց մնալ արտերկրում»։

ՌԴ հայտնի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին մահացել է գաղութում փետրվարի 16–ին։ Նա իրեն վատ է զգացել զբոսանքի ժամանակ և կորցրել է գիտակցությունը՝ բժիշկները գրանցել են նրա մահը։ Ավելի ուշ հայտարարվեց, որ մահվան պատճառը թրոմբն է եղել։

Նավալնին դատապարտվել էր այսպես կոչված «ծայրահեղականության գործով», որով նրան մեղադրանք է ներկայացվել է ՌԴ ՔՕ 7 հոդվածով, որոնցից ամենածանրը Ռուսաստանում ծայրահեղական ընկերակցություն ստեղծելու մասին էր։ 2023–ի օգոստոսին նա դատապարտվել էր 19 տարվա ազատազրկման և Վլադիմիրի շրջանից տեղափոխվել հատուկ ռեժիմի գաղութ։ «Ծայրահեղականության գործով» դատավարությունը գատղնի էր ընթացել՝ այն սկսվել էր հունիսի 19–ին և ընդամենը մեկ ամիս տևել, իսկ բոլոր նիստերը դռնփակ են անցել։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---