Ալիևը Ստեփանակերտից է շնորհավորել Նովրուզը և վերանվանել է Վերածննդի հրապարակը

Ալիևը Ստեփանակերտից է շնորհավորել Նովրուզը և վերանվանել է Վերածննդի հրապարակը

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին Ստեփանակերտում է։ Նա այնտեղից է շնորհավորել իր ժողովրդին Նովրուզի տոնի կապակցությամբ, հայտնում է Haqqin.az-ը։

Նա անձամբ է վառել Նովրուզի խարույկի կրակը Ստեփանակերտի հրապարակում։

Ալիևը նաև հայտարարել է, որ Ստեփանակերտի գլխավոր՝ Վերածննդի հրապարակն այսուհետ կոչվելու է «Հաղթանակի հրապարակ»։

Նա ասել է, թե տարիներ շարունակ «այստեղ են մշակվել ստոր ծրագրերն Ադրբեջանի դեմ։

«Այսօր այս հրապարակում մենք ենք կանգնած։ Ցանկանում են հայտնել իմ սիրելի ժողովրդին, որ այս հրապարակը ես անվանել եմ Հաղթանակի հրապարակ։ Այսուհետ սա Հաղթանակի հրապարակ կլինի», - ասել է Ալիևը։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---