Նախագիծ․ Քրենթամշակույթ քարոզող ֆիլմերի դեպքում ժամային սահմանափակումներ կգործեն![]() 18 մարտի 2024 - 17:32 AMT PanARMENIAN.Net - Քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող ֆիլմերի ցուցադրության համար նախատեսվում է ժամային սահմանափակումներ կիրառել։ Հարցը երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` էրոտիկ բնույթի տեսալսողական հաղորդումները և սարսափ ու ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերը, ինչպես նաև անչափահասների առողջության, մտավոր եւ ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հաղորդումները կարող են եթեր հեռարձակվել ժամը 24:00-6:00-ն: Առաջարկվում է այդ շարքում ավելացնել նաեւ քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող ֆիլմերն ու տեսալսողական հաղորդումները: Նախագծի հեղինակներից Արթուր Հովհաննիսյանը, պարզաբանելով «քրեական ենթամշակույթի քարոզ» սահմանումը, ընդգծել է, որ դա քրեական ենթամշակույթի ռոմանտիզացված կերպարների տարածումն ապահովելն է տեսալսողական մեդիայի միջոցով: Պատգամավորը հավելել է, որ հաշվի են առնվել նաև ՀՌՀ գործընկերների ներկայացրած հիմնավորումներն ու առկա չափորոշիչները: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |