Հրազդանում և Ջերմուկում ձյուն է, Գորիսում՝ մառախուղ․ Դիլիջանի ոլորանները և Լարսը փակ են բեռնատարների համար

Հրազդանում և Ջերմուկում ձյուն է, Գորիսում՝ մառախուղ․ Դիլիջանի ոլորանները և Լարսը փակ են բեռնատարների համար

PanARMENIAN.Net - ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ, հայտնում է Փրկարար ծառայությունը։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարների համար։

Ջերմուկի խաչմերուկից «Զանգեր» տանող ճանապարհահատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար:

Վարդենյաց լեռնանցքը (ձյուն, բուք և ցածր տեսանելիություն) և Սպիտակ-Դիլիջան ճանապարհը դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար (անվաշղթաների կիրառման դեպքում), իսկ Բերդ-Ճամբարակ ճանապարհը՝ բոլոր տեսակի տրանսպորտայի միջեցների համար:

Լոռու, Գեղարքունիքի (բացի Վարդենիս քաղաքից) մարզերում , Սարավան-«Զանգեր», «Մեղրու սար» կոչվող հատվածներում, Գորայք-Սիսիան, Գորիս-Լծեն ճանապարհներին, Հրազդանի, Աշոցքի, Ամասիայի, Արագածի, Ապարանի, Թալինի տարածաշրջաններում, Դիլիջան և Ջերմուկ քաղաքներում տեղում է ձյուն:

Գորիս քաղաքում և «Զանգեր» կոչվող հատվածում մառախուղ է։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը փակ է բեռնատար մեքենաների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---