IDBank. «Միր» քարտերի սպասարկումը դադարեցվում է

IDBank. «Միր» քարտերի սպասարկումը դադարեցվում է

PanARMENIAN.Net - IDBank–ը տեղեկացնում է, որ «Միր» (МИР) քարտային համակարգի օպերատորի նկատմամբ կիրառված սահմանափակումներով պայմանավորված՝ Հայաստանի տարածքում «Միր» քարտերի լիարժեք աշխատանքը բանկի POS-տերմինալներում և բանկոմատներում հնարավոր չի լինի ապահովել։

Տեղեկացվում է, որ մարտի 30-ից սկսած՝ IDBank-ը դադարեցնում է «Միր» վճարային քարտերի սպասարկումը։ Դա նշանակում է, որ այն վաճառակետերում, որտեղ տեղադրված են IDBank-ի POS/vPOS տերմինալները, «Միր» քարտերով վճարում հնարավոր չի լինի կատարել։ «Միր» քարտերից հնարավոր չի լինի նաև գումար կանխիկացնել IDBank-ի բանկոմատներում։

«Հայցում ենք Ձեր ներողամտությունը պատճառված անհարմարության համար։ IDBank-ի գործող քարտատեսակներին և դրանց լայն հնարավորություններին կարելի է ծանոթանալ կայքում»,–ասվում է հաղորդագրության մեջ։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---