Տեղումները մարտի 20-ի կեսօրից հետո կդադարեն, մարտի 21-ին կվերսկսվեն․ Ձյան ծածկը Ջերմուկում 56 սմ է![]() 19 մարտի 2024 - 14:50 AMT PanARMENIAN.Net - Հարավից հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված ՀՀ ամբողջ տարածքում դիտվել են առատ տեղումներ, Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի լեռներում, Գեղարքունիքում, Սյունիքի լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ձյան տեսքով։ Ձյան ծածկի առավելագույն բարձրությունն այս պահին Արագածի մերձգագաթային մասում կազմում է 151 սմ, Ամբերդում՝ 72 սմ, Ջերմուկում՝ 56 սմ, մյուս լեռնային մարզերում՝ 10-40սմ։ Հանրապետության ամբողջ տարածքում տեղումները շարունակվում են և կշարունակվեն մինչև մարտի 20-ի կեսօր, որից հետո կարճ ժամանակով կդադարեն, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Մարտի 21-ին Միջերկրական ծովի շրջաններից Հայաստանին է մոտենում հաջորդ ցիկլոնը, ինչի արդյունքում շրջանների մեծ մասում տեղումները կվերսկսվեն, 1500 մ և ավելի բարձրություններում՝ ձյան տեսքով, իսկ ցածրադիր հատվածներում՝ անձրևի։ Մարտի 19-ին և լույս 20-ի գիշերը Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի լեռներում, Գեղարքունիքում, Սյունիքի լեռնային և նախալեռնային գոտիներում սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հանրապետության տարածքում մարտի 19-23-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային գոտիներում՝ ձյան տեսքով։ Մարտի 19-ին, 20-ի գիշերը տեղումները առանձին վայրերում կլինեն ինտենսիվ։ Քամին՝ հարավային 2-5 մ/վ, մարտի 21-22-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարտի 19-ի ցերեկը աստիճանաբար կնվազի 6-9 աստիճանով, 20-21-ին կբարձրանա 5-7 աստիճանով։ Երևանում՝ մարտի 19-23-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, մարտի 19-ին տեղումները կլինեն ինտենսիվ։ Մայրաքաղաքում մարտի 19–ի ցերեկային ժամերին կգրանցվի +8 աստիճան, մարտի 20–ին՝ +12 աստիճան, մարտի 21–ին՝ +14։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |