Հայ-թուրքական սահմանի բացումը կարող է հարված հասցնել Հայոց ցեղասպնության ճանաչմանը

PanARMENIAN.Net - ՀՅ Դաշնակցությունը ոչ մի դեպքում դավաճանության մեջ չի մեղադրում Հայաստանի իշխանություններին: Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՅ Դաշնակցություն կուսակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: «Սակայն միեւնույն ժամանակ ես պետք է նշեմ, որ պաշտոնական Երեւանը կարող է ձեռնարկել համարձակ քայլեր, որոնք իրենց հերթին կհանգեցնեն բացասական հետեւանքների»,- ընդգծել է հայ խորհրդարանականը: Մինասյանի խոսքերով, այդ հետեւանքներից մեկը կարող է դառնալ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին սպառնացող վտանգը: «Հայ-թուրքական սահմանի բացումը կարող է ուղղակի հարված հասցնել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին»,- հայտարարել է Արծվիկ Մինասյանը` ավելացնելով, որ դեռ ամբողջությամբ չի ուսումնասիրել հայ-թուրքական հարաբերությունների բոլոր կողմերը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---