«Կրոկուս Սիթի Հոլում» ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 60–ի

«Կրոկուս Սիթի Հոլում» ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 60–ի

PanARMENIAN.Net - Մերձմոսկովյան «Կրոկուսի Սիթի Հոլլ» համերգասրահում մարտի 22–ի երեկոյան տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 60–ը, սակայն, այն դեռ կարող է աճել: Այդ մասին հայտնել է ՌԴ Քննչական կոմիտեն, գրում է ՏԱՍՍ–ը։

Զոհվածների թվում 3 երեխա կա: 161 տուժած տեղափոխվել է բուժկենտրոններ, այդ թվում՝ 5 երեխա։

Կիևից հերքել են որևէ առնչություն տեղի ունեցածի հետ։

Ըստ որոշ ԶԼՄ–ների, այդ թվում՝ The New York Times-ի, ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։ ԱՄՆ պաշտոնյաները հաստատել են խմբավորման հայտարարության իրական լինելը, գրում է BBC-ն։

Այս վարկածի պաշտոնական հաստատում դեռ չկա։

The New York Times–ը նաև գրել է նաև, որ նախապատրաստվող գրոհի մասին հրապարակային զգուշացումից բացի, մարտի 7–ին ԱՄՆ պաշտոնյաները մասնավոր կարգով նախազգուշացրել են ռուս գործընկերներին գրոհի վերաբերյալ հետախուզական տվյալների առկայության մասով։

Baza-ն հայտնում է, որ ենթադրյալ հանցագործների մեքենան Բրյանսկի մարզում կանգնեցրել են, մեքենայում գտնվող 6 անձից 2-ին ձերբակալել են, իսկ 4-ը փախուստի է դիմել։ Ձերբակալվածները Տաջիկստանի քաղաքացիներ են։

ՌԴ ՔԿ–ն նաև հայտնել է, որ տեղում աշխատում են քննիչները, քրեագետները, ՆԳՆ և ԱԴԾ հետ համագործակցությամբ, անցկացվում են անհրաժեշտ փորձաքննություններ, ուսումնասիրվում են տեսախցիկների տեսագրությունները։

Բռնկված հրդեհը դեռ ամբողջությամբ չի մարվել, սակայն կրակը լոկալիզացված է։

Մոսկվայում և ՌԴ բազմաթիվ այլ տարածաշրջաններում առաջիկա երկու օրվա զանգվածային միջոցառումները չեղարկվել են։

Մարտի 22–ի երեկոյան անհայտ անձինք կրակ են բացել մերձմոսկովյան «Կրոկուսի Սիթի Հոլլ» համերգասրահում «Պիկնիկ» խմբի ելույթից առաջ։ Նրանք ոչ մի պահանջ չեն ներկայացրել, ոչ մի կարգախոս չեն բացականչել, անմիջապես կրակել են մարդկանց վրա։

Photo. Ria Novosti
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---