Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է «Կրոկուսի» վրա ահաբկեչական հարձակման 4 անմիջական մասնակցին

Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է «Կրոկուսի» վրա ահաբկեչական հարձակման 4 անմիջական մասնակցին

PanARMENIAN.Net - Մոսկվայի Բասմանայն շրջանի դատարանը 2 ամսով կալանավորել է «Կրոկուս Սիթի Հոլլում» ահաբեկչության կասկածանքով ձերբակալված անձանցից 4–ին։ Նրանք են՝ Դալերջոն Միրզոևը, Սաիդաքրամ Ռաչաբալիզոդան, Շամսիդին Ֆարիդունին և Մուհամմադսոբիր Ֆայզովը։

Նիստերն անցել են փակ ռեժիմով, հայտնում է ՏԱՍՍ–ը։

Ըստ քննության, Ֆայզովը նաև նկարահանել է ահաբեկչական հարձակումը։

Դատարանը հայտարարել է, որ Միրզոևն ու Ռաչաբալիզոդան լիովին ընդունել են մեղքը։

Բոլոր մեղադրյալները տաջիկներ են։ Նրանց մեղադրում են ՌԴ ՔՕ 205 հոդվածով՝ ահաբեկչություն կատարելու համար, որով պատիժ է սահմանվում ընդհուպ մինչև ցմահ բանտարկություն։

Մարտի 22–ի երեկոյան անհայտ անձինք կրակ են բացել մերձմոսկովյան «Կրոկուսի Սիթի Հոլլ» համերգասրահում «Պիկնիկ» խմբի ելույթից առաջ։ Նրանք ոչ մի պահանջ չեն ներկայացրել, ոչ մի կարգախոս չեն բացականչել, անմիջապես կրակ են բացել մարդկանց վրա։ Զոհերի թիվը հասել է 137–ի, հարյուրից ավելի մարդ բուժկենտրոններ է տեղափոխվել։ Զոհերի թվում 3 երեխա կա, տուժածների՝ 5։Մ արտի 24–ի ՌԴ–ում համազգային սգո օր էր հայտարարված։

Photo. TASS
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---