ARARAT հայկական կոնյակը՝ Ազնավուրի 100-ամյակին նվիրված միջոցառումների գլխավոր գործընկեր

ARARAT հայկական կոնյակը՝ Ազնավուրի 100-ամյակին նվիրված միջոցառումների գլխավոր գործընկեր

PanARMENIAN.Net - Մարտի 21-ին ՀՀ նախագահի նստավայրում կայացել է Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված տոնակատարությունների մեկնարկն ազդարարող հանդիսավոր արարողությունը։ «Ազնավուր» հիմնադրամի հետ գործակցության արդյուքում ARARAT կոնյակը ստանձնել է Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված մի շարք միջոցառումների գլխավոր գործընկերոջ դերը։

Ազնավուրին նվիրված միջոցառումների շարքը լայն տարածվելու է թե մայրաքաղաքում, թե մարզերում, որի հիմնական նպատակն է մեծն մաեստրոյի մշակութային ժառանգության պահպանումը, ինչպես նաև նրա բարեգործական գործունեության և արժեքների տարածումը։

Ազնավուրը հսկայական ժառանգություն է թողել իր բազմաժանր ստեղծագործություններով և հումանիտար գործունեությամբ։ Միջոցառման ընթացքում հարգանքի տուրք է մատուցվել Շառլ Ազնավուրին՝ վերհիշելով և վերարժևորելով նրա բացառիկ կյանքի ուղին՝ որպես արտիստ, գրող, հումանիստ և դիվանագետ։ Հյուրերին սպասում էր հատուկ ցուցադրություն, որտեղ ներկայացվել է Ազնավուրի բեմական հանդերձանքը։

Երևանի կոնյակի գործարանը մշտապես գնահատել է Մաեստրոյի հանճարը՝ 2018-ին ներկայացնելով Շառլ Ազնավուրի հավերժ ժառանգությունը վավերագրող ARARAT Charles Aznavour Signature Blend 25 տարեկան կոնյակը։ Այն իր մեջ ամփոփում է հազվագյուտ սպիրտներից ստացված ստեղծագործ կուպաժ, որոնք արտացոլում են Ազնավուրի ստեղծագործական ուղու կարևորագույն դրվագները:

Միջոցառման ընթացքում հյուրերը վայելել են ARARAT հայկական կոնյակը և նրա հիմքով պատրաստված կոկտեյլները, ինչպես նաև Charles Aznavour Signature Blend կոնյակը, որը հանդիսանում է մեծն արտիստի և ARARAT լեգենդար հայկական կոնյակի համատեղ աշխատանքի արդյունքը։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---