Ձմռան միջին սեզոնային ջերմաստիճանը ՀՀ-ում նորմայից բարձր էր 4 աստիճանով

Ձմռան միջին սեզոնային ջերմաստիճանը ՀՀ-ում նորմայից բարձր էր 4 աստիճանով

PanARMENIAN.Net - 2023-2024 թվականի ձմեռը երկրորդ ամենատաքն էր՝ սկսած 1935 թվականից, և ամենատաքը՝ 1966-ից հետո։ Ձմռան միջին սեզոնային ջերմաստիճանը Հայաստանի համար կազմել է -1․5°C, որը նորմայից բարձր էր 4.0°C-ով, հայտնում է Շրջակա միջավայրի նախարարությունը։

Ձմռան տեղումների միջին քանակը Հայաստանում նորմայի սահմաններում էր և կազմել է 114մմ։ Ձմռան սեզոնին հատկապես տեղումնառատ էր հունվար ամիսը՝ մթնոլորտային տեղումները կազմել են նորմայի 182%, այն հինգերորդ խոնավ հունվարն էր՝ սկսած 1935 թվականից։ Փետրվարը չորային էր, երբ ամսական տեղումների քանակը կազմել է նորմայի 36%-ը։

Ձմռան երեք ամիսներին էլ օդի միջին ամսական ջերմաստիճանները բարձր էին 1961-1990թթ․ նորմայից 3․8-4.3 աստիճանով։ 2023 թվականի դեկտեմբերը երկրորդ ամենատաքն էր՝ 2010 թվականի դեկտեմբերից հետո։ Օդի առավելագույն ջերմաստիճանները առանձին օրերին հասել են 25-26°C-ի Սյունիքի և Տավուշի հովտային շրջաններում, իսկ Արարատյան դաշտում՝ մինչև 22°C։

Ձմռան միջին ջերմաստիճանի Հայաստանում աճել է 1.7°C-ով 1935-2024թթ. ժամանակահատվածում, իսկ տեղումների քանակը նվազել են 4․1%-ով։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---