Փաշինյանն ասել է` «նախորդ 30 տարվա համար փորձելու են Հայաստանից վրեժ լուծել»

Փաշինյանն ասել է` «նախորդ 30 տարվա համար փորձելու են Հայաստանից վրեժ լուծել»

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 23–ին Գյումրիում «Քաղաքացիական պայմանագրի» անդամների հետ հանդիպմանն ասել է, որ Հայաստանի նկատմամբ կան նկրտումներ, հայտնում է «Ազատությունը»։

Հանդիպման տեսանյութն ամբողջությամբ մարտի 26–ին է հրապարակվել։

«Մեր հայրենիքի և մեր երկրի նկատմամբ կան նկրտումներ», -ասել է նա։

Վարչապետը նախ ընդգծել է, որ Հայաստանի ներկայիս պաշտպանական համակարգերը, որ պետք է ապահովեին տարածքի անձեռնմխելիությունը, չեն աշախատում, ապա հայտարարել՝ պետք է երկրի անվտանգությունն ապահովելու լուծումներ գտնել։ Այդ լուծումը, ըստ վարչապետի, առաջին հերթին «լեգիտիմության գծերի վրա կանգնելն է»։

Փաշինյանը պարզաբանել է՝ լեգիտիմության գիծը միջազգայնորեն ճանաչված սահմանն է, որպեսզի որևէ մեկը Հայաստանի դեմ հարձակումն արդադարցնելու հնարավորություն չունենա։

Փաշինյանը շեշտել է՝ նախորդ 30 տարվա համար փորձելու են Հայաստանից վրեժ լուծել։

«Ասեն՝ իրենք մեր էս տարածքը վերցրել, չէին տալիս, մենք դրա համար հարձակվեցինք, դե մնացածն էլ կանտրոլից դուրս եկավ և այլան։ Մի շրջան է, որ մեզնից նախորդ 30 տարիների համար փորձելու են վրեժ լուծել, էդ էլ եկեք նայենք։ Մեր նախորդ 30 տարիները նրա մասին են, որ մենք էլ իրենց արած նախորդի հետ կապված համարել ենք, որ արդարացվածություն ունենք դա անելու համար։ Նրանք իրենց հերթին, մենք մեր հերթին։ Ես ի՞նչ եմ ասում, որ էս ալիքները պետք է կանգնեցնել, որպեսզի մեր հաջորդ սերունդներին մենք հնարավորություն տանք ապրեն հանգիստ, խաղաղ երջանիկ», - հայտարարել է վարչապետը։

Մարտի 7-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած հանդիպումից հետո՝ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի մամուլի ծառայությունը հաղորդագրություն տարածեց ՀՀ 4 գյուղերը՝ Բաղանիս Այրումը, Աշաղի Ասքիպարան, Խեյրիմլին և Գըզըլգաջիլին անհապաղ իրենց հանձնելու վերաբերյալ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի բնակիչների հետ հանդիպմանն ասել է, որ եթե հայկական կողմը հրաժարվի Ադրբեջանի հետ քննարկել սահմանազատման և սահմանագծման հարցերը, հնարավոր է, մինչև շաբաթվա վերջ պատերազմ լինի։

«Մենք հիմա կարանք տեղից դուրս գանք, գնանք՝ ասենք չէ, չկա, էն էլ չկա, էս էլ չկա, դա նշանակում է, որ շաբաթվա վերջ պատերազմ է սկսվելու։ Հետո, ես գիտեմ, թե վերջում ինչ է լինելու, հետո որ մի տեղ Երևանում իրար տեսնենք, դուք ասելու եք՝ մենք գյուղացի ժողովուրդ ենք, էդքան ինֆորմացիա չունեինք, բա մենք շատ էլ որ ասում էինք, դու էդքան տեղեկություն ունեիր, բա դու ի՞նչ էիր ասում»,–ասել է նա։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---