Վարդենյաց լեռնանցքը փակ է, Գյումրի-Աշոցքը՝ դժվարանցանելի․ Լարսը բաց է![]() 27 մարտի 2024 - 10:20 AMT PanARMENIAN.Net - ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ, տեղեկացնում է Փրկարար ծառայությունը: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը (բուք է), Բերդ-Ճամբարակ (բուք է) և Վերին Գետաշեն-Մադինա ճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար: Գյումրի-Աշոցք ճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |