Դավիթ Գյուրջինյանը` Բրյուսովի համալսարանի ռեկտոր

Դավիթ Գյուրջինյանը` Բրյուսովի համալսարանի ռեկտոր

PanARMENIAN.Net - «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի ընտրությունների արդյունքում բ.գ.թ., դոցենտ Դավիթ Սևանի Գյուրջինյանը միաձայն ընտրվել է բուհի ռեկտորի պաշտոնում։

Դավիջ Գյուրջինյանը բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարն էր։ Նա ռեկտորի պաշտոնի համար հայտարարված մրցույթի միակ մասնակիցն էր։

2023-ի մարտի 15–ին Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը նշանակվել էր Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար։

Բրյուսովի անվան համալսարանում 2022 թվականի դեկտեմբերի 9-ին անցակցվել էին ռեկտորի ընտրություններ։ Թեկնածուները երկուսն էին՝ գործող ռեկտոր Կարինե Հարությունյանն ու Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը: 12 ձայնով ռեկտորի պաշտոնում վերընտրվել էր Կարինե Հարությունյանը։ Դավիթ Գյուրջինյանը հավաքել էր 8 ձայն։ Խորհրդի կազմում ներառված էին Կառավարության 5 ներկայացուցիչ, Լիազոր մարմնի՝ ԿԳՄՍ նախարարության կողմից՝ 5 հոգի, 5 դասախոս և 5 ուսանող։ Հոգաբարձուների խորհրդի նախագահը փոխվարչապետ Համաբարձում Մաթևոսյանն էր, բայց ընտրություններից հետո թե՛ նա, թե՛ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն հրաժարվեցին պաշտոններից։ Թեև նրանց հրաժարականի վերաբերյալ որևէ պատճառաբանություն չնշվեց, սակայն, մասնագետները դա կապեցին համալսարանի ռեկտորի ընտրության արդյունքների հետ: Կարինե Հարությունյանի՝ռեկտորի պաշտոնում ընտրվելու արդյունքները կառավարությունը չէր հաստատել։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---