Էրդողանի կուսակցությունը պարտվել է ՏԻՄ ընտրություններում․ Հաղթել են ընդդիմադիր քեմալները 1 ապրիլի 2024 - 11:19 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «Արդարության և զարգացման» կուսակցությունը վերջին 20 տարում առաջին անգամ պարտվել է ընդդիմությանը մարտի 31–ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում։ Քվեների 90 տոկոսի հաշվարկից հետո նախնական տվյալներով, քեմալական Ժողովրդա–հանրապետական կուսակցությունը խոշոր քաղաքներում ստացել է ձայների մոտ 37.35%-ը, իշխող ԱԶԿ-ն՝ 35.75%-ը, հայտնում է ՏԱՍՍ–ը։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոստովանել է, որ իր գլխավորած իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը չի կարողացել ցանկալի արդյունքի հասնել։ «2023 թվականի մայիսին ընտրություններում մեր հաղթանակից ինն ամիս անց, ցավոք, մենք չկարողացանք հասնել այն արդյունքին, որը ցանկանում էինք»,-ասել է Էրդողանը։ Նա հավելել է, որ ինքը և իր կուսակցությունը չեն անտեսի ժողովրդի կամքի դրսևորման արդյունքները։ ԺՀԿ-ն վստահ հաղթանակ է տարել Ստամբուլում, Անկարայում և Իզմիրում, հայտնում է Ermenihaber-ը։ Ստամբուլի քաղաքապետի թեկնածու Էքրեմ Իմամօղլուն ստացել է ձայների 51.9%–ը, Անկարայի քաղաքապետի թեկնածու Մանսուր Յավաշ - 60.35%–ը, Իզմիրի քաղաքապետի թեկնածու Ջեմիլ Թուգայ - 48.90%։ ԱԶԿ-ին և ԺՀԿ-ինձայների 6.19 տոկոսովհաջորդում է «Նոր բարօրություն» կուսակցությունը: Ուշագրավ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ–ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կատարվածի մասով ԿԳՄՍՆ-ն մտահոգիչ է համարում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ահազանգերը Բադասյանը` ՀՀ–ում կոկաինի հայտնվելու մասին. Բոլոր բեռները ստուգել անհնար է Նա խորհուրդ է տվել համացանցում որոնման համակարգի միջոցով պարզել, թե տարեկան քանի տոննա թմրանյութ է մտնում ԵՄ Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները Viva-ն ամպային ծառայությունների աճող պահանջարկ է գրանցել Viva-ի ենթակառուցվածքները նոր են և համապատասխանում են միջազգային բոլոր ստանդարտներին |