2023-ին ՀՀ-ում ապաստան է հայցել 817 մարդ՝ Հնդկաստանի քաղաքացիներ այդ թվում չկան

2023-ին ՀՀ-ում ապաստան է հայցել 817 մարդ՝ Հնդկաստանի քաղաքացիներ այդ թվում չկան

PanARMENIAN.Net - Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում, պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի հարցին, տեղեկացրել է, որ 2023-ին Հայաստանում ապաստան է հայցել 817 մարդ և որ Հնդկաստանի քաղաքացիներ նրանց թվում չկան։

Ղազարյանն ասել է, որ իր ձեռքի տակ կա 13 տարվա վիճակագրություն, բայց կներկայացնի միայն վերջին տարիներինը, հայտնում է Panorama.am-ը։

«2020-ին ապաստանի հայցերի թիվը 206 է եղել, 2021թ՝ 260, 2022թ մենք ունենք կտրուկ աճ 968, որը հիմնականում պայմավորված է Ուկրաինայում տեղի ունեցող ռազմական գործողություններով։ 2023թ-ին տենդենցը պահպանվել է, փոքր ինչ նվազելով 2022-ի համեմատ, և դարձել է 817»,-ասել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետը:

Նա նշել է, որ ավանդաբար առաջին հորիզոնականներում միշտ եղել են Մերձավոր Արևելքի երկրները՝ Սիրիա, Իրաք, Եգիպտոս և այլն:

«2022-2023թ տենդենցը փոխվել է ուկրաինական պատերազմով պայմանավորված, առաջին տեղում Ուկրաինան է, իսկ երկրորդ և երրորդ տեղերում կրկին Սիրիան և Իրաքը: Հնդկաստանի քաղաքացիներից ապաստանի դիմում չունենք: Իմ պրակտիկայի ընթացքում 1-2 դեպքեր կարող են լինել»,-հայտնել է Ղազարյանը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---