Թայվանում վերջին 25 տարում ամենահզոր երկարաշարժն է գրանցվել![]() 3 ապրիլի 2024 - 13:24 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 3–ի վաղ առավոտյան Թայվանում 7․4 մագնիտուդ ուժգնությամբ երակրաշարժ է տեղի ունեցել։ Ըստ նախնական տվյալների, զոհվել է 7 մարդ, ավելի քան 700–ը՝ տուժել։ Սա ամենաուժգին երկրաշարժն է վերջին 25 տարում։ Էպիկենտրոնը գտնվել է սակավ բնակեցված շրջանում, Հուալյան քաղաքից մոտ 18 կմ հեռավորության վրա։ Ստորգետնյա ցնցումները զգացվել են նաև երկրի մայրաքաղաք Թայբեյում, գրում է BBC-ն։ Առնվազն 26 շենք է փլուզվել։ Հուալյան քաղաքում երկու բարձրահարկ շենք է մասնակի փլուզվել և թեքվել։ Երկրաշարժից հետո Թայվանի, Ճապոնիայի և Ֆիլիպինների իշխանությունները ցունամիի մասին զգուշացում էին տարածել, որը, սակայն, հետո չեղարկվեց։ Կիսահաղորդիչների արտադրությամբ զբաղվող TSMC ընկերությունը հայտնել է, որ տարհանել է իր աշխատակիցներին հարավում մի քանի գործարաններից, սակայն, անվտանգության համակարգերն աշխատում են։ TSMC–ն չիպեր է արտադրում Apple–ի և Nvidia–ի համար։ 1999–ի սեպտեմբերին Թայվանում 7․6 մագնիտուդով երկրաշարժ էր գրանցվել, փլուզվել էր 5000 շենք, զոհվել էր 2400 մարդ։ Photo. CNA / AFP / Scanpix / LETA ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |