Ֆելիքս Շտուրմը կպայքարի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար հայ բռնցքամարտիկ Խորեն Գեւորի դեմ 8 մայիսի 2009 - 15:40 AMT PanARMENIAN.Net - Universum Box-Promotion պրոմոուտերական ընկերությունը պաշտոնապես հայտարարել է այն մասին, որ միջին քաշային կարգում WBA վարկածով աշխարհի չեմպիոն, գերմանացի բռնցքամարտիկ Ֆելիքս Շտուրմն (32-2-1, 14 KO) իր կոչումը պաշտպանելու համար հաջորդ մենամարտը կանցկացնի հուլիսի 11-ին Նյուրնբերգում (Գերմանիա )` իր Universum նույն ակումբի անդամ, միջին քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն Խորեն Գեւորի (30-3-0, 16 KO) դեմ: Մենամարտը տեղի կունենա նոր «Ring Arena»-ում, որը գտնվում է «Նյուրբուրգրինգ» նշանավոր ավտոդրոմում: Շտուրմի մասնակցությամբ բռնցքամարտի շոուն տեղի կունենա Գերմանիայի Ֆորմուլա-1 Գրան-պրիի շրջանակներում:29-ամյա հայ բռնցքամարտիկ Խորեն Գեւորը 2008 թվականի դեկտեմբերին Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում նվաճել է միջին քաշային կարգում Եվրոպայի չեմպիոնի թափուր տեղը` յոթերորդ ռաունդում տեխնիկական նոկաուտով հաղթելով տեղացի բռնցքամարտիկ եւ նախկինում այդ տիտղոսը կրող Ամինա Ասիկայնենային: Սակայն, մինչ այդ, 2007 թվականին Գեւորն արդեն փորձում էր նվաճել միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոսը, սակայն նրա հակառակորդն ու հայրենակիցը` IBFչեմպիոն Արթուր Աբրահամն ավելի ուղեժ դուրս եկավ` 11-րդ ռաունդում նոկաուտի ենթարկելով չեմպիոնի տիտղոսի թեկնածուին: Իսկ Շտուրմը հաջողությամբ պաշտպանել է իր տիտղոսը 2009 թվականի մարտի 25-ին Ճապոնիայից 28-ամյա Կոձի Սատոի դեմ մենամարտում: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Ալիև․ Սահմանազատումը մեր պայմաններով անցկացնելը մեր հերթական հաղթանակն է՝ 4 գյուղ ենք ստանում առանց մի կրակոցի Նա այդ մասին ասել է օկուպացված Շուշիում Սամվել Բաբայան․ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար Բաբայանի խոսքով՝ գլոբալ, ռազմավարական պետք է որոշվի՝ ինչ ենք անում, որն է մեր նպատակը Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները Ռուբեն Վարդանյանի ուղերձը «Ավրորային»․ Ավելի, քան երբևէ, համոզված եմ` արժեքներն ու սկզբունքներն ավելի կարևոր են, քան նույնիսկ կյանքը «Արցախ տեղափոխվելու որոշումս կայացրեցի «Ավրորա»-ի հերոսների շնորհիվ»,–նշել է նաև Բաքվի բանտից ուղարկված ուղերձում |