«ՍոֆթԿոնստրակտում» ԲՏԱ նախարարին են ներկայացվել ընկերության գործունեության ուղղությունները 4 ապրիլի 2024 - 17:05 AMT PanARMENIAN.Net - Օրերս «ՍոֆթԿոնստրակտ» տեխնոլոգիական ընկերություն է այցելել Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։ Նախարարի գլխավորած պատվիրակության կազմում են եղել ԲՏԱ նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը և ԲՏԱ պաշտոնատար այլ անձինք։ ԲՏԱ նախարարի գլխավորած պատվիրակությանը «ՍոֆթԿոնստրակտ» ընկերության մուտքի մոտ դիմավորել են «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի համահիմնադիրներ Վիգեն Բադալյանը և Ռոման Բադալյանը, «ՍոֆթԿոնստրակտ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը, Fastex-ի գլխավոր տնօրեն Վախթանգ Աբրահամյանը և այլք։
Նրանց ուղեկցությամբ ԲՏԱ նախարարը շրջայց է կատարել ընկերության գլխամասային մասնաշենքում, եղել «Ֆասթ Բանկ» ՓԲԸ, «Ֆասթ Շիֆթ» ՍՊԸ, «Ֆասթ Մեդիա» ՍՊԸ, ինչպես նաև «Ucraft»-ի, «Hoory»-ի, «CreedRoomz»-ի գրասենյակներում, ծանոթացել ընթացիկ և զարգացման ծրագրերին։ Նախարարին ներկայացվել են «ՍոֆթԿոնստրակտ» ընկերության գործունեության ուղղությունները տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհի ավելի քան 15 երկրում։ Նշվել է, որ առաջատար տեխնոլոգիաների արտադրությամբ և տարածմամբ զբաղվող «ՍոֆթԿոնստրակտ» ՓԲԸ-ն մասնագիտացած է, մասնավորապես, ծրագրային ապահովման, ֆինանսական ծառայությունների մատուցման, Web3 նախագծերի խթանման, արհեստական բանականության և մետատիրույթի գործիքակազմի մշակման և բազմաթիվ այլ ուղղություններով։ Անդրադարձ է եղել Fastex էկոհամակարգին և այդ շրջանակում իրականացվող թվային փոխակերպման գործընթացին։
Հաջորդիվ կայացած քննարկմանը կողմերը մտքեր են փոխանակել տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների բնավագառում փոխգործակցության հեռանկարների շուրջ։ Այս համատեքստում երկուստեք կարևորվել է պետություն-մասնավոր ակտիվ գործընկերությունը։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել |