Պրահայում ստորագրվել է «Արեւելյան գործընկերության» հռչակագիրը 8 մայիսի 2009 - 13:22 AMT PanARMENIAN.Net - «Արեւելյան գործընկերության» Պրահայում ընթացող գագաթնաժողովի մասնակիցները հրավիրում են Եվրամիության խորհրդարանականներին եւ գործընկեր երկրներին աջակցել Եվրախորհրդարանի առաջարկների եւ Եվրահանձնաժողովի ԵՄ-Արեւելյան հարեւաններ Խորհրդարանական վեհաժողով ստեղծելու մասին առաջարկության իրականացմանը: Փաստաթուղթը ստորագրել են ԵՄ 27 երկրները եւ ծրագրում ընդգրկված 6 պետությունները` Ադրբեջանը, Վրաստանը, Հայաստանը, Ուկրաինան, Բելառուսը եւ Մոլդովան: Հռչակագրում առաջարկվում է Եվրահանձնաժողովին նպաստել Քաղաքացիական հասարակության հիմնադրամի ստեղծմանը: Մասնակիցները նաեւ կոչ են անում Եվրոպական ներդրումային բանկին ու այլ ֆինանսական ինստիտուտներին ներդրումներով աջակցել փոքր ու միջին ձեռնարկատիրությանը «Արեւելյան գործընկերության» մանդատի շրջանակներում: Հռչակագիրը նաեւ կոչ է անում տարբեր ֆինանսական ինստիտուտներին լրացուցիչ դոնորական օգնություն հատկացնել նախագծերի իրակակնացման համար: Գագաթնաժողովի մասնակիցները համաձայնվել են քարոզել գործընկերության առանցքային սկզբունքներն ու նպատակները մասնակից երկրների հանրության շրջանում: Ըստ անվտանգության ու արտաքին քաղաքականության գծով ԵՄ գլխավոր հանձնակատար Խավիեր Սոլանայի, ծրագիրը կօգնի մասնակից երկրներին ինտեգրվել Եվրոպային եւ բարեփոխումներ անցկացնել: Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բարոզուն պատմական պահ է անվանել ծրագրի մեկնարկը: Եվրահանձնաժողովի անդամ Բենիտա Ֆերերո-Վալդները, որը հովանավորում է արտաքին կապերը, հայտարարել է, որ ափսոսում է ՌԴ-ի դիրքորոշման վերաբերյալ, որը մտահոգություն էր հայտնել ծրագրի առնչությամբ` պնդելով, որ դա կարող է վերածվել Եվրոպայում ազդեցության նոր ոլորտների ստեղծմանը: Ֆերերո-Վալդներն ընդգծել է նաեւ, որ Բելառուսի եւ Մոլդովայի բացակայությունը գագաթնաժողովին չի նշանակում, թե այդ երկրները չեն ցանկանում մասնակցել «Արեւելայն Գործընկերությանը»: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |