Ավինյան. Կկարողանա՞նք այնպես անել, որ մետրոյում ժամանակը հետհաշվարկով ցույց տա![]() 8 ապրիլի 2024 - 12:43 AMT PanARMENIAN.Net - Առաջիկայում թվային ցուցատախտակի վրա կցուցադրվի մետրոյի ժամանմանը մնացած ժամանակը: Այդ մասին ապրիլի 8-ին՝ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Մեր այս տրանսպորտային ռեֆորմների շրջանակում կկարողանանք, չէ՞, այնպես անել, որ մետրոյում ժամանակը ցույց տա հետհաշվարկով, այսինքն, թե մետրոն կայարան ե՞րբ է հասնելու»,- հետաքրքրվել է նա, գրում է «Հայկական ժամանակը»։ Արձագանքելով քաղաքապետին՝ Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը պատասխանել է, որ եթե առկա տեխնիկայով չհաջողվի, ապա պետք է նորով խնդրի կատարումն ապահովվի։ «Եկեք խնդիրը դնենք ու ֆիքսենք, որ դա էլ պետք է լուծվի»,- շեշտել է քաղաքապետը։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |