Ucom-ը շարունակում է ցանցերի վերազինումը

Ucom-ը շարունակում է ցանցերի վերազինումը

PanARMENIAN.Net - Ապրիլի 9-10-ը Ucom ընկերությունը ցանցի հերթական արդիականացման աշխատանքն է իրականացնելու մարզերում և Երևանում։

Այս տարվա ընթացքում ընկերությունն արդիականացման լրջագույն աշխատանքներ է նախատեսում իրականացնել՝ բաժանորդներին ավելի բարձր որակի ծառայություններ մատուցելու համար։

Ապրիլի 9-ին նախատեսված ցանցի գլխավոր կոմուտացիոն կենտրոնի (Mobile Switching Subsystem) փոփոխության աշխատանքների հետևանքով Սյունիքի, Վայոց Ձորի, մասամբ Արարատի ու Արմավիրի բաժանորդները հնարավոր է կապի որոշակի խափանումներ նկատեն՝ կապված ուղիղ ձայնային զանգերի հետ։

Ապրիլի 10-ի նույն աշխատանքներով պայմանավորված կարող են ձայնային կապի որոշակի ընդհատումներ նկատվել Երևանում։

Աշխատանքներն իրականացվելու են գիշերային ժամերին բաժանորդներին մինիմալ անհարմարություն հասցնելու նպատակով, սակայն որոշակի խափանումներ հնարավոր է լինեն նաև ցերեկային ժամերին։

«Հնարավոր ընդհատումների կապակցությամբ նախապես հայցում ենք բաժանորդների ներողամտությունը։ Վերազինման աշխատանքների հաջորդ փուլերի մասին նույնպես կտեղեկացնենք նախապես»,–ասվում է հաղորդագրության մեջ։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---