Ըստ նոր կանոնադրութան՝ բանակում «ուռա»–ի փոխարեն «կեցցե» կգոչեն

Ըստ նոր կանոնադրութան՝ բանակում  «ուռա»–ի փոխարեն «կեցցե» կգոչեն

PanARMENIAN.Net - ՀՀ զինված ուժերը կունենան ներքին ծառայության նոր կանոնադրություն, համապատասխան օրինագիծը մշակման փուլում է։ Հարցմանն ի պատասխան այդ մասին հայտնել են ՀՀ պաշտպանության նախարարությունից, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

Գերատեսչությունից նշել են, որ կանոնադրության վերջնական տարբերակը դեռ պատրաստ չէ, սակայն որոշ մանրամասներ արդեն հայտնի են: Մասնավորապես, նոր կանոնադրության մեջ նախատեսվում է «ուռա»–ն փոխարինել «կեցցե»–ով այն իրավիճակներում, երբ հրամանատարը շնորհավորում է անձնակազմին։ Ողջույնի այս ձևը ժառանգություն է մնացել դեռ խորհրդային բանակից, բայց այժմ որոշվել է «տեղայնացնել»։

Միևնույն ժամանակ, հեղինակները չեն նախատեսում փոխել «ճիշտ այդպես» և «ոչ մի կերպ» բառերը վերադասին զինծառայողի` հաստատական կամ բացասական պատասխանների դեպքում:

Անցումը նոր կանոնադրությանը կիրականացվի բանակում ընդհանուր բարեփոխումների շրջանակներում։

Պաշտպանության նախարարությունից նշել են, որ կանոնադրությունը այլ երկրների բանակների որևէ մոդելին հարմարեցնելու խնդիր չի դրվում:

Ավելի վաղ ՊՆ-ն հայտնել էր նաև զինծառայողների համար նոր համազգեստի ներդրման ծրագրերի մասին: Այն հաշվի կառնի ՆԱՏՕ-ի չափանիշները։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---